Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուսաստանում խստացվեց հանրահավաքների կանոնները խախտելու պատասխանատվությունը

Ռուսաստանում խստացվեց հանրահավաքների կանոնները խախտելու պատասխանատվությունը
02.07.2014 | 11:02

Պետդուման ընդունել է հանրահավաքների կանոնները խախտելու համար պատասխանատվությունը զգալի խստացնող օրինագիծ:

Փաստաթղթի համաձայն, հանրահավաքների անցկացման կարգը խախտողները կարող են տուգանվել 600 հազարից մինչև մեկ միլիոն ռուբլու չափով, և պատժվել հարկադիր աշխատանքով կամ ազատազրկմամբ՝ 5 տարի ժամկետով:
Բացի այդ, օրինագիծն առաջարկում է ընդլայնել ոստիկանության լիազորությունները: Մասնավորապես, ավելանում է հանրահավաքի ժամանակ արգելված իրերի թիվը, իսկ իրավապահները իրավունք են ստանում տեղանքը շրջափակել ոչ միայն կասեցնելու, այլև կանխելու համար, իրենց կարծիքով, ապօրինի գործողությունները:

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ